Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ի օգուտ առողջության. լայմ. 1in.am

Ի օգուտ առողջության. լայմ. 1in.am

Լայմը ցիտրուսային պտուղ է, որը հաճախ օգտագործում են ուտելիքի բույրն ընդգծելու համար: Այն աճեցնում են արևադարձային երկրներում ամբողջ տարին: Մեկ լայմի հյութը պարունակում է 11 կալ, 4 գ ածխաջուր և C վիտամինի օրական չափաբաժնի 22%-ը, ունի հակաբակտերիալ և հակասնկային ազդեցություն: Այդ մասին հայտնում է woman-talk.com-ը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ լայմի օգտագործումը նվազեցնում է ճարպակալման, շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների և կաթվածի զարգացման ռիսկը:

C վիտամինը բնական տեսքով կարող է օգնել արևից վնասված մաշկին, կանխում է կնճիռների առաջացումը և բարելավում մաշկի ու մազերի ընդհանուր վիճակը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ցիտրուսների օգտագործումը կարող է կանանց մոտ նվազեցնել կաթվածի ռիսկը:

Լայմից կարելի է արագ պատրաստել թարմացնող ըմպելիք: Դրա համար պարզապես ջրի մեջ լցրեք կտրտած լայմ: Լայմն ավելացնում են նաև ձուկ պատրաստելիս:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. ru.forwallpaper.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ